ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ԱԶԲ պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ապրիլի 5-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը և Նարեկ Հովակիմյանը։

Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվության վարչության հաղորդագրության, ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել ԱԶԲ-ի ջանքերն՝ ուղղված Հայաստանի տնտեսության առանցքային ուղղությունների զարգացմանը։

Հանդիպմանը քննարկվել են ԱԶԲ-ի հետ ընթացիկ ծրագրերն ու համագործակցության զարգացման հեռանկարները։ Առանձին անդրադարձ է կատարվել կլիմայական պայմաններին հարմարվողական պարենային անվտանգության բարձրացմանը, գյուղատնտեսական արժեշղթայի զարգացմանը և մասնավոր հատվածի զարգացմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի վերաբերյալ։