Գրանցվել է գյուղոլորտի աշխատողների ամենամեծ պակասը Ուկրաինայի պատմության մեջ
Ուկրաինան գրանցել է երկրի պատմության մեջ գյուղատնտեսության ոլորտի աշխատողների ամենասարսափելի պակասը, ինչը պայմանավորված է շարունակվող հակամարտությամբ։ Այս մասին Poilitico թերթին հայտնել է Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի նախարար Նիկոլայ Սոլսկին։
«Ընկերություններն Ուկրաինայի պատմության մեջ թերևս զգում են աշխատողների ամենամեծ պակասը, որոնք գիտեն, թե ինչպես վարել գյուղատնտեսական տեխնիկա, օրինակ՝ տրակտորներ: Սովորաբար բանակը ցանկանում է նման մարդկանց վերցնել, դրանք անհրաժեշտ են տանկեր վարելու և փոխադրելու համար», – ասել է նա:
Պարբերականը նշում է, որ գյուղատնտեսության ոլորտում աշխատուժի պակասը կարող է սրվել առաջիկա ամիսներին՝ կապված Ուկրաինայում մոբիլիզացիոն տարիքի նվազման հետ։ Միաժամանակ հանրապետությունում արդեն սկսվել է գարնանացանը:
Հիշեցնենք՝ 2022-ի փետրվարից Ուկրաինայում ընդհանուր մոբիլիզացիա է հայտարարվել և բազմիցս երկարացվել։ Դա արդեն հանգեցրել է բազմաթիվ խնդիրների և սրել հակասությունները հասարակության մեջ։ Մինչ զինկոմիսարիատների աշխատակիցները ռեյդեր են անում և ուժ կիրառում քաղաքացիների նկատմամբ, պատգամավորներն ու պաշտոնյաները խուսափում են զորահավաքից և զինվորական տարիքի որդիներին տանում են արտերկիր։ Այնուամենայնիվ, անցյալ տարեվերջից Ուկրաինայի իշխանությունները ձեռնամուխ են եղել մոբիլիզացիայի ակտիվացմանը։ 2023-ի դեկտեմբերին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ ռազմական հրամանատարությունը խնդրել է ևս 500 հազար մարդու զորակոչել երկրի զինված ուժեր։
Աղբյուրը՝ b24.am