Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Վաչե Տերտերյանն ընդունել  է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ Իվան Դրաբեկի գլխավորությամբ:
Նախարարի տեղակալը կարևորել է մի շարք ծրագրերի մասով ՀՀ ՏԿԵ նախարարության և ՀԲ-ի միջև շարունակական և արդյունավետ համագործակցությունը:
Համաշխարհային բանկի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել Հայաստանի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» (ՍՆՏԶ) վերաբերյալ մի շարք հարցեր:
Տերտերյանը և ՀԲ-ի ներկայացուցիչները խոսել են ծրագրի զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքների ընթացքից, քննարկել են «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի» շրջանակներում իրականացվող գործողությունների նոր վեցամսյա ծրագիրը:
Նախարարի տեղակալը և Իվան Դրաբեկը քննարկել են նաև դպրոցաշինության և մանկապարտեզների շինարարության հետ կապված հարցեր: Դրաբեկը նշել է, որ առկա են հնարավորություններ վերանորոգելու, վերազինելու մի շարք մանկապարտեզներ կամ դպրոցներ:
Կարևոր համարելով այս նախաձեռնությունը՝ Վաչե Տերտերյանը ներկայացրել է ՀՀ կառավարության առաջնահերթությունները դպրոցների և մանկապարտեզների շինարարության հետ կապված՝ հավելելով, որ այս ծրագիրn աջակցություն կլինի կառավարությանը նշված ոլորտում:
Հանդիպման ընթացքում Տերտերյանը ներկայացրել է համայնքահեն մի շարք հարցեր, խոսել ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը վերաբերող թեմաներից, կառավարության կողմից տրվող աջակցության ծրագրերից, որոշ համայնքներում իրակակացվող մասնակցային բյուջետավորման գործընթացից:
Կարևոր համարելով ծրագրի շարունակականությունը՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ևս մեկ հանդիպում ունենալ և քննարկել հետագա գործունեության հետ կապված հարցերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս։