Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է

Երևանում մարտի 29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 10-13 մ/վ արագությամբ:

Հանրապետության տարածքում մարտի 29-ին, 30-ի գիշերը, 31-ին, ապրիլի 1-2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, մարտի 30-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մարտի 29-ից ապրիլի 1-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի մարտի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան     23.9°C (2018թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         -6.6°C (2003թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     8.4°C