ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում

ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի ամփոփում
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ավազան գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում խմելու ջրատարի արտաքին ցանցի գլխամասային հատվածում կառուցվել է 5 աղբյուրակապ՝ դրենաժային համակարգով։
57 Ավազանի խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 28 միլիոն 680 հազար դրամ, որի 70 տոկոսը ՀՀ կառավարության, 30 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանի մասնաբաժինն է։
Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է դրենաժային համակարգով աշխատող 5 աղբյուրակապ և 210 գծամետր երկարության խողովակաշար։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի սեպտեմբերից և ավարտվել նույն տարվա հոկտեմբերի վերջին։
Ծրագրի իրականացման շնորհիվ Ավազանի խմելու ջրի քանակությունն ավելացել է մի քանի անգամ, ինչը լիովին բավարար է՝ սահմանամերձ այս գյուղում մշտական ու որակյալ ջրամատակարարում ապահովելու համար։