2024 թվականի մարտի 27-ին կայացավ Կապան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երկրորդ նիստը

2024 թվականի մարտի 27-ին կայացավ Կապան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երկրորդ նիստը
2024 թվականի մարտի 27-ին կայացավ Կապան համայնքի ավագանու վեցերորդ նստաշրջանի երկրորդ նիստը՝ ավագանու 17 անդամի մասնակցությամբ։ Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ներկա էին նաև համայնքապետարանի աշխատակիցներ։ 16 հարցից բաղկացած օրակարգը հաստատելուց հետո ավագանին անցավ բուն նախագծերի քննարկմանը։
Առաջին իսկ հարցով ավագանին լրացումներ կատարեց համայնքի 2022-2026 թվականների հնգամյա զարգացման ծրագրում, ինչը պայմանավորված էր իրականացման ենթակա նոր ծրագրերով, ծրագրերի ժամկետների ու արդեն իսկ հստակեցված գումարների հետ կապված փոփոխություններով։
Օրակարգային հարցերից կարևորը, որը հանրային հետաքրքրություն կարող է առաջացնել, վերաբերում էր նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեխաների վարձավճարը զեղչելուն, ըստ որի զինծառայող ծնողի, ռազմական գործողություններին մասնակցած ծնողի երեխաները, ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի երեխաները մանկապարտեզ կհաճախեն ԱՆՎՃԱՐ։
Նիստի օրակարգում տեղ գտած հարցերի մեծամասնությունը քաղաքաշինական բնույթի էին, որոնք ավագանու կողմից հաստատվել են միաձայն։