Կարեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը

Կարեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին։
Կարևորելով Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորված ամուր կապերը` մարզպետը ներկայացրել է Գեղարքունիք-Իզեր բազմաոլորտ համագործակցությունը, ինչպես նաև Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առաջացած խնդիրները ու դրանց կարգավորման տարբերակները: