Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է. Օլիվյե Դըկոտինյի

Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է. Օլիվյե Դըկոտինյի

ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքը, որը ճանաչվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից, այսօր ոտնահարվում է: 

Այս մասին X -ի իր միկրոբլոգում գրել է  Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

«9 ամիս տևած շրջափակումից և Ադրբեջանի կողմից դաժան ճնշումներից հետո Լեռնային Ղարաբաղից 100 հազար հայ ստիպված են եղել լքել իրենց տները։ Արդարադատության միջազգային դատարանի կողմից ճանաչված նրանց վերադարձի իրավունքն այսօր ոտնահարվում է», - գրել է Ֆրանսիայի դեսպանը՝ հրապարակելով Մարտակերտի, Ստեփանակերտի, Դրմբոնի, Քարվաճառի և Սոթքի միջև  ընկած հեռավորությունները ցույց տվող ճանապարհային նշանի լուսանկարը։