2023 թվականի սուբվենցիոն ծրագրով կատարվում է Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում

2023 թվականի սուբվենցիոն ծրագրով կատարվում է Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում
Աշխատանքային օրվա ընթացքում Արմավիր համայնքի ղեկավարի Վարշամ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեցի Խանջյան բնակավայր, որտեղ 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով կատարվում է Խանջյան գյուղի մանկապարտեզի շենքի հիմնանորոգում։ Այս մասին տեղեկանում ենք Արմավիրի մարզպետ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահ՝  Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջից։
Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը կազմում է 387․8 մլն դրամ, որը ֆինանսավորվում է 70%  կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ։
Շրջայցի ընթացքում զրուցեցի շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության պատասխանատուների հետ, ծանոթանա աշխատանքների ընթացքին, կատարված աշխատանքների որակին, նախագծային լուծումներին, ժամկետներին:
Նշեմ, որ Խանջյան գյուղի մանկապարտեզը կառուցվել է 1970-ական թվականներին, գտնվել է անմխիթար վիճակում, տարիներ շարունակ չի գործել։
Մանկապարտեզն ունի երեք մասնաշենք, 2-ը՝ երկհարկանի, 1-ը՝ մեկհարկ։
Ծրագրով նախատեսվում է հիմնանորոգել մանկապարտեզի շենքը, կառուցել գազամատակարարման ցանց, ջեռուցման համակարգ, ջրամատակարարման, ջրահեռացման և էլեկտրամատակարարման ցանցեր։ 
Մանկապատեզը ունենալու է 3 խումբ, նախատեսված մինչև 90 երեխայի համար:
2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվելու է նաև Խանջյան գյուղի մանկապարտեզի գույքի և սարքավորումների ձեռքբերում, որի ֆինանսավորումն իրականացվելու է 35% կառավարության և 65% համայնքի համաֆինանսավորմամբ։