ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը փակ է (բուք է) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դիլիջանի ոլորաններում, Աշոցքի, Ամասիայի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Սևան, Ծաղկաձոր, Չարենցավան, Հրազդան և Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար: