Էկոնոմիկայի նախարարը և Լոռու մարզպետն այցելել են Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքում գործող անասնապահական տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարը և Լոռու  մարզպետն այցելել են Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքում գործող անասնապահական տնտեսություն
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը մարտի այցելել են ՀՀ Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Քարաձոր համայնքում գործող «Հակոբ Կարապետյան» ԱՁ-ի անասնապահական տնտեսություն։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը։ Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետի աշխատակազմից։
Պաշտոնյաները շրջել են ընկերության տարածքում, ծանոթացել կենդանիների խնամքի և կերակրման պայմաններին։
Յուրաքանչյուր տարի տնտեսությունը տարածաշրջանի գյուղերի տնտեսավարողներից մթերում է տարբեր սեռահասակային խմբի պատկանող կենդանիներ և ընկերության սպանդանոցում իրականացնում ժամանակակից տեխնոլոգիաներին համպատասխան սպանդ։
Ընկերությունը 2019 թվականին պետական օժանդակության ծրագրի շրջանակներում վերակառուցել և վերազինել է սպանդանոցը՝ համապատասխանեցնելով այն ժամանակակից պահանջներին։
Այցի ընթացքում քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները։
Տնտեսությունը հիմնվել է 1995 թվականին, հիմնական գործունեությունը խոշոր եղջերավոր կենդանիների ձեռքբերման և բտման գործընթացն է։ Ընկերությունն ակտիվ համագործակցում է «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ։