Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե և շնորհավորել ներկաներին Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ

Գնել Սանոսյանն այցելել է Ջրային կոմիտե և շնորհավորել ներկաներին Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտե։
Հանդիպմանը մասնակցել է ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, «Ջրառ» ՓԲԸ տնօրեն Արտաշես Աբգարյանը, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ տնօրեն Արտակ Կարապետյանը, «Մելորացիա» ՓԲԸ տնօրեն Սասուն Միրոյանը և Ջրային կոմիտերի անձնակազմը։
Նախարարը ողջունել և շնորհավորել է ներկաներին Ջրի համաշխարհային օրվա կապակցությամբ։
Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը նախարարին զեկուցել է, որ գարնանային ոռոգման շրջանի մեկնարկից առաջ «Ջուր օգտագործող ընկերությունների» տարածքներում լայնածավալ աշխատանքներ են իրականացվում։ Խոսքը հիմնական Արարատյան դաշտի և նախալեռնային շրջանների մասին է։ Իրականացվում են ոչ միայն մաքրման, այլև ջրանցքների, պոմպակայանների, խորքային հորերի, խողովակների վերանորոգման և վերազինման աշխատանքներ։ Արարատյան դաշտում նախատեսված աշխատանքների մոտ 50 տոկոսն արդեն ավարտվել են, իսկ նախալեռնային շրջաններում դրանք նոր են մտնում ակտիվ փուլ։
Մկրտչյանը հավաստիացրել է, որ մինչև ոռոգման շրջանի մեկնարկը բոլոր ՋՕԸ-երը պատրաստ կլինեն իրականացնել պատշաճ ու սահմանված ժամանակացույցով ջրամատակարարում։
Այնուհետև ոլորտին վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ ծավալվել է քննարկում։
Նախարարի կողմից տրվել են հանձնարարականներ՝ նկատված խնդիրները լուծելու, ոռոգման համակարգերի աշխատունակության վիճակը բարելավելու ուղղությամբ։