Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին
Մարտի 21-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը համայնքապետարանի վարչական շենքում ընդունեց Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, Փոխդեսպան, զարգացման համագործակցության հարցերով ղեկավար Կլաս Վալդենստրյոմին ու
Քաղաքական և տնտեսական հարցերով աշխատակից Դավիթ Դիլանյանին։
Համայնքի ղեկավարը նախ ողջունեց հյուրերին և շնորհակալություն հայտնեց, ապա ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13֊ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծած ագրեսիայի, համայնքի կրած վնասների, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբեր ամսին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վարդենիս համայնքում բնակություն հաստատած արցախահայերի սոցիալ֊ տնտեսական վիճակը։
Պատրիկ Սվենսոնը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, հետաքրքրվեց համայնքում իրականացվող զարգացման ծրագրերի, տնտեսական ձեռքբերումների հեռանկարային ու առաջնահերթ նշանակություն ունեցող ոլորտների, բնակչության զբաղվածության մասին։
Արտակարգ և լիազոր դեսպանը հավաստիացրեց, որ վերջին տարիներին Հայաստանի հետ համագործակցության աճ, դրական դինամիկա են արձանագրում, գրեթե բոլոր ոլորտներում, միաժամանակ հույս հայտնեց, որ առաջիկայում իրականացվող ծրագրերի շրջանակը կընդլայնվի կողմերի փոխըմբռնման ու համագործակցության խորացման պայմաններում։