Վաղաշենում 2023 թվականին 260 մլն 624 հազար դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել

Վաղաշենում 2023 թվականին 260 մլն 624 հազար դրամի սուբվենցիոն ծրագիր է իրականացվել

եղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2022 և 2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվել են խմելու և ոռոգման ջրատարներ, լուսավորության արտաքին ցանց, հիմնանորոգվել 3-րդ, 19-րդ փողոցները և 2-րդ փողոցից 3-րդ փողոց տանող հատվածը։

 Վաղաշենում սուբվենցիոն 4 ծրագրի իրականացման նպատակով ներդրվել է 260 մլն 624 հազար դրամ, որից 152 մլն 34 հազար դրամը ՀՀ կառավարության, 108 մլն 589 հազար դրամը Մարտունու համայնքապետարանի մասնաբաժինն է։

Վաղաշենի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 144 մլն 515 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է  ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրի իրականացման արդյունքում  ասֆալտապատմամբ հիմնանորոգվել են Վաղաշեն գյուղի 3-րդ, 19-րդ փողոցները և 2-րդ փողոցից 3-րդ փողոց տանող ճանապարհի մի հատվածը՝ 1212 գծամետր երկարությամբ և 9242 քմ մակերեսով։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի հուլիսից և ավարտվել են մինչև տարեվերջ:

Վաղաշենի ներհամայնքային ոռոգման առուների կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 57 մլն 480 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում Վաղաշենի 3-րդ և 19-րդ փողոցներում կառուցվել է ոռոգման ջրատար ցանց՝ 1800 մետր երկարությամբ՝ երկաթբետոնե կիսախողովակներով։ Ծրագրի իրականացման արդյունքում 2024 թվականի ոռոգման շրջանի մեկնարկից  Վաղաշենի հարյուրավոր տնտեսությունների ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ու ժամանակին։

Վաղաշենի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 մլն 629 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ Կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։   

Ծրագրի իրականացման արդյունքում Վաղաշենի  տարբեր թաղամասերում  կառուցվել է 6 կմ ընդհանուր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանց, ինչի շնորհիվ գյուղի շուրջ 800 տնտեսություն շուրջօրյա ջուր ունի։

Վաղաշենի արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 15 մլն դրամ, որի 60 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ Ծրագրի իրականացման արդյունքում արտաքին  լուսավորության ցանց է  կառուցվել  3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ փողոցներում, 2-րդ փողոցը 3-րդ փողոցին միացնող հատվածում, 1-ին խճուղու 4-րդ նրբանցքում՝ 3682 մետր ընդհանուր երկարությամբ։ Տեղադրվել է ԼԵԴ համակարգով աշխատող 110 լուսատու։

2023 թվականի դեկտեմբերից Վաղաշենում մեկնարկել է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցումը 1-ին խճուղու 2-րդ և 3-րդ փողոցներում՝ 130 մլն 472 դրամ պայմանագրային արժեքով։ Շինարարական աշխատանքները տեղափոխվել են 2024 թվական և կիրականացվեն արդեն այս տարվա ընթացքում։

Աղբյուրը՝     armenpress.am