Հայաստանը հետ է մնում հարևաններից և ԵԱՏՄ-ից բիզնեսի թվայնացման հարցում. Քառյան

Հայաստանը բիզնեսի թվայնացման առումով վերջին տեղն է զբաղեցնում տարածաշրջանի հարևանների և ԵԱՏՄ երկրների շարքում։ Տեղեկությունը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած «Բիզնեսի թվայնացումը Հայաստանում. վիճակը և խնդիրները» ասուլիսի ժամանակ հայտնեց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դոցենտ Արա Քառյանը։
«Ես ուսումնասիրություն եմ անցկացրել և եկել եմ այն եզրակացության, որ 9 երկրների շարքում, որտեղ ընդգրկված են մեր հարևանները՝ Վրաստանը, Իրանը, Ադրբեջանը և Թուրքիան, ինչպես նաև ԵԱՏՄ երկրները, թվայնացման առումով Հայաստանը վերջին տեղում է։ Բացի մեր երկրից, մնացած 8-ում ֆինանսական տեխնոլոգիաների ապակենտրոնացման և այս ոլորտում այլ առանցքային խնդիրներ լուծված են, ընդ որում՝ օրենսդրական մակարդակով։ Մենք բավականին հետ ենք մնում այդ գործընթացներից։ 8 երկիր բոլոր առումներով մեզանից առաջ են ընկնում։ Իսկ զարգացած երկրների հետ համեմատելն ընդհանրապես անիմաստ է», - նշեց Քառյանը։
- կարգավորող ավազարկղ (Regulatory Sandbox) նոր ֆինանսական ծառայությունների և տեխնոլոգիաների փորձնական մոդելավորման համար,
- բաց բանկինգ (Open Banking), որը նախատեսում է ֆինանսական տեղեկատվության փոխադարձ փոխանակում բանկերի և վարկային կազմակերպությունների միջև,
- կրիպտոարժոյթի մասին օրենք և նույնիսկ Կենտրոնական բանկի թվային արժույթ (CBDC).
Նա կարծում է, որ մեր երկրի համար կարևոր է ՏՏ, տնտեսության, ֆինանսական հատվածի կոնվերգենտ զարգացումը։ Այս բոլոր ոլորտները պետք է դիտարկենք որպես մեկ ամբողջություն՝ սիներջի էֆեկտի (արդյունքի բազմապատկում) հասնելու համար միանգամից 3 ուղղություններով՝
- Նորարարության գեներացիա
- Արտադրողականության և կառավարման որակի կտրուկ բարձրացում, արտադրված արտադրանքի ինքնարժեքի նվազում:
- Ներդրումային հոսքերի ներգրավման համար նոր ալիքների բացահայտում:
Երկրորդ ներդրումային ալիքը ՀԲ-ից, ՎԶԵԲ-ից և այլ միջազգային ֆինանսական կազմակերպություններից ՀՀ կառավարության միջնորդությամբ իրական հատված մուտք գործող միջոցներն են: Սակայն Հայաստանն աստիճանաբար տեղափոխվում է ավելի զարգացած երկրների կատեգորիա, և միջազգային վարկային օգնության ծավալը նվազում է։ Բացի այդ, Քառյանը փաստում է, որ Հայաստանում մինչ օրս ներդրումային բանկ չկա։
Նրա կարծիքով՝ տնտեսության տոկենացումը (այսպես կոչված՝ տոկենոմիկան) թույլ կտար լուծել Հայաստանում բիզնեսի թվայնացման խնդիրը, սակայն առայժմ ոչ մի քայլ այդ ուղղությամբ չի ձեռնարկվել։
Աղբյուրը` armeniasputnik.am