Խորհրդարանը քննարկել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

Խորհրդարանը քննարկել է «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները

Առաջին ընթերցմամբ քննարկված հաջորդ նախաձեռնությունը բխում է Կառավարության հանձնառությունից՝ բարելավել գործարար միջավայրը, ստեղծել լավ պայմաններ նորարարական կազմակերպությունների զարգացման եւ ներդրումների ներգրավման համար: Ներկայացնելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները՝ ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանը: Նրա խոսքով, առաջարկվում է օրենքով սահմանել «ՍԵՅՖ/SAFE» տեսակի համաձայնագրերին վերաբերելի որոշակի դրույթներ:

Զեկուցողի խոսքով «ՍԵՅՖ/SAFE»-ն ապագա բաժնետիրական մասնակցության համար պարզ համաձայնագրերի ձեւ է, որով կազմակերպությունները հնարավորություն կստանան սկզբնական փուլում ներգրավվելու ֆինանսական միջոցներ:

Նշվել է, որ փոփոխությունների անհրաժեշտությունը բխել է մասնավոր հատվածից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը: Կարեւորելով նախաձեռնությունը՝ պատգամավորը նշել է, որ փոփոխություններն էական ազդեցություն կունենան ներդրումային մթնոլորտի բարելավման վրա:

Հարցը քննարկվել է մարտի 19-ի ԱԺ նիստում: