Հունաստանի ԱԳ նախարարը Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցները անբավարար արդյունավետ է համարում
Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը խոստովանել է Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների թույլ արդյունավետությունը և Ուկրաինայում իրավիճակն անվանել ծայրահեղ ծանր։ Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հերթական հանդիպման մեկնարկից առաջ։ Նրա հայտարարությունը տարածել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ասեմ, որ պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ցույց են տվել, որ դրանք միշտ չէ, որ կարող են արդյունավետ լինել: Դուք լավ գիտեք, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մի շարք փաթեթներ են ներդրվել, այնուամենայնիվ, նույնիսկ այսօր իրավիճակը Ուկրաինայում շարունակում է մնալ չափազանց բարդ. Ուկրաինան հարվածի տակ է: Մենք կպահպանենք նրա ամբողջականությունը մեր ամբողջ ուժով: Հունաստանը շարունակում է մնալ միջազգային իրավունքի և մարդասիրական սկզբունքների ամուր ջատագովը»- նշել է Հունաստանի գլխավոր դիվանագետն ու հավելել՝ իրավիճակը աշխարհում՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում, վատթարանում է։
Նախարարի դիտարկմամբ՝ օրենքի գերակայության, ժողովրդավարության, մարդասիրական արժեքների ակնհայտ դեգրադացիա կա։ Մարդկությունն այլևս չի կարող անգործունյա մնալ։ Բոլոր հնարավոր ուղիները պետք է հասանելի լինեն, որպեսզի վերականգնվի գլոբալ հավասարակշռությունը և խաղաղությունը։
Աղբյուրը՝ b24.am