Գևորգ Պապոյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

Գևորգ Պապոյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 15-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվության վարչությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման միտումներին, երկրի մակրոտնտեսական կայունության պահպանմանը, իրականացվող ներդրումային քաղաքականությանը, գործարար միջավայրի բարելավմանը, հանրային ներդրումների կառավարմանը վերաբերող մի շարք հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսության արտահանման դիվերսիֆիկացմանը, պետական բաժնեմասնակցությամբ ընկերությունների գործունեությանը, ինչպես նաև նախատեսվող օրենսդրական բարեփոխումներին։