«Հայաստանը կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել». Ստանո

«Հայաստանը կարող է ԵՄ անդամակցության հայտ ներկայացնել». Ստանո

«Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել»․ «Իզվեստիա» - ին ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պետեր Ստանոն: «Այնուամենայնիվ, այս կամ այն երկրի ինտեգրման մասին հետագա որոշումը կախված է Եվրամիության երկրների միաձայն հավանությունից»․ նշել է նա։ 

Մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով աջակցել Երևանի ձգտմանը՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար:

«Երկրներն իրավունք ունեն ձգտել ավելի լավ ապագայի իրենց ժողովրդի համար: Նրանք ազատ են իրենց որոշման մեջ, թե ինչպես ապահովել նման ապագա: Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցությանը, ապա յուրաքանչյուր եվրոպական երկիր, նրա ժողովուրդն ու կառավարությունը, պետք է որոշեն, թե արդյոք նրանք ցանկանում են ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել», - «Իզվեստիա»-ին ասել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Եվրամիության դռները բաց են Հայաստանի համար:

Աղբյուրը՝    radar.am