Արցախից բռնի տեղահանված բնակչության համար 2024 թվականին իրականացվող պետական բյուջեի ծրագրերը

Արցախից բռնի տեղահանված բնակչության համար 2024 թվականին իրականացվող պետական բյուջեի ծրագրերը
ՀՀ կառավարությունը նախատեսում է 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Արցախից բռնի տեղահանված բնակչության համար 2024 թվականին իրականացնել 48 միլիարդ 670 միլիոն դրամի չափով օժանդակության ծրագրեր։ Այս մասին տեղեկանում ենք ACSES վերլուծական կենտրոնից։
Աջակցության ծրագրերի համար նախատեսված գումարի շուրջ 46%-ը կամ 22 միլիարդ 461 միլիոն դրամ կուղղվի կենսաթոշակների տրամադրմանը՝ այդ թվում աշխատանքային կենսաթոշակով ապահովելով 20 հազար 439 շահառուի և զինվորական կենսաթոշակով ապահովելով 1 217 անձի։
Արցախից բռնի տեղահանվածներին ժամանակավոր կացարանում բնակվելու և կոմունալ ծառայությունների ծախսերի կատարմանն օժանդակելու համար նախատեսվում է հատկացնել 15 միլիարդ դրամ՝ աջակցելով 100 հազար բնակչի։