Քննարկվել են հայ-գերմանական կապերի ամրապնդման եւ օրենսդրական բարենպաստ դաշտ ձեւավորելու հնարավորությունները

Քննարկվել են հայ-գերմանական կապերի ամրապնդման եւ օրենսդրական բարենպաստ դաշտ ձեւավորելու հնարավորությունները

ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը Գերմանիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել Համբուրգի գործարար հարաբերություններում դերակատարություն ունեցող կառույցների ներկայացուցիչների հետ:

Հայաստանի Հանրապետության տարածաշրջանային լոգիստիկ խնդիրների ուսումնասիրությունն առանցքային է դարձել Համբուրգի նավահանգստային խորհրդատվական ընկերության տնօրենի տեղակալ Ֆրանկ Բուսեի հետ հանդիպման ընթացքում:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Հայաստանի լոգիստիկ զարգացման հեռանկարում Համբուրգի` որպես Գերմանիայի եւ ամբողջ Հյուսիսային Եվրոպայի տնտեսական, լոգիստիկ եւ նավահանգստային նշանակալի հանգույցի փորձառության կարեւորությունը:

Այնուհետեւ, Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակությունը հյուրընկալվել է Համբուրգի առեւտրի պալատում, որտեղ տեղի է ունեցել հանդիպում Առեւտրի պալատի ռազմավարության եւ միջազգային հարաբերությունների դեպարտամենտի տնօրեն Ֆիլիպ Կոխի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ կապերի ամրապնդման համար ուղիների որոնման եւ օրենսդրական բարենպաստ դաշտ ձեւավորելու հնարավորությունները: