ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 20 մլն դրամ գումարի չափով տուգանել է ՀԵՑ ՓԲԸ-ին

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 20 մլն դրամ գումարի չափով տուգանել է ՀԵՑ ՓԲԸ-ին
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` մարտի 13–ին կայացած  նիստում հանձնաժողովը քսան միլիոն դրամ գումարի չափով տուգանել է ՀԵՑ ՓԲԸ-ին ցանցին` միացման ժամկետները խախտելու համար։ 
Ըստ հանձնաժողովի հաղորդագրության` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իրականացրել է (2023 թվականի 1-3-րդ եռամսյակների ընթացքում) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառման համակարգերի բաշխման ցանցին միացման գործընթացի վերլուծություն։
Արդյունքում պարզվել է, որ մի շարք դեպքերում խախտվել են սպառման համակարգերն էլեկտրական ցանցին միացման ժամկետները, ինչն ուղղակիորեն հանգեցրել է մի խումբ դիմող անձանց (սպառողների) իրավունքների կամ օրինական շահերի խախտման։
Ուստի, այսօրվա նիստում հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տուգանեց 20 000 000 (քսան միլիոն) դրամ գումարի չափով։