ԵԱՏՄ-ում գործազուրկների թիվը կրճատվել է 11,1%-ով․ ԵՏՀ վիճակագրության վարչություն

ԵԱՏՄ-ում գործազուրկների թիվը կրճատվել է 11,1%-ով․ ԵՏՀ վիճակագրության վարչություն

ԵԱՏՄ-ում գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում նվազել է 11,1 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը:

«Եվրասիական տնտեսական միության պետությունների բնակչության զբաղվածության ծառայություններում գրանցված գործազուրկների թիվը 2024 թվականի հունվարի վերջի դրությամբ կազմել է 786,1 հազար մարդ՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 11,1 տոկոսով։ Այսպիսով, գործազուրկների թիվը կազմում է աշխատուժի 0,8%-ը։ 2023 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1 տոկոս»,- նշվում է հաղորդագրության մեջ։

ԵՏՀ վիճակագրության վարչության գնահատմամբ՝ Հայաստանում գործազուրկների թիվը հունվարի վերջին կազմել է 45,7 հազար, կամ աշխատուժի 3,3 տոկոսը: Ղազախստանում գործազուրկների տոկոսը աշխատուժի թվաքանակի նկատմամբ կազմում է 2,8%, Ղրղզստանում՝ 2,4%, Ռուսաստանում՝ 0,5%, Բելառուսում՝ 0,1%:

Աղբյուրը`   armeniasputnik.am