Մայրուղային ջրատարի վթարի հետևանքով Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ

Մայրուղային ջրատարի վթարի հետևանքով Երևանի որոշ հասցեներում կլինեն գրաֆիկի խախտումներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ գիշերը վթարվել է Արզնի 2 - Երևան մայրուղային ջրատարը։

Երևանի «Կորեայի ձոր» կոչվող հատվածում ժայռաբեկորների թափման, #Հրազդան գետի հունի փոխվելու հետևանքով ջրատարը հայտնվել է գետի մեջ և հերթական անգամ վթարվել։

«Թեպետ գիշերվանից ՎեոլիաԹիմը վթարի վայրում է, սակայն աշխատանքի ծավալն ահռելի է և կտեւի մի քանի օր։ Դա նշանակում է, որ ջրատարից սնվող բնակավայրերի ջրամատակարարումը մի քանի օր կիրականացվի գրաֆիկի_խախտումներով», – հայտնում են ընկերությունից։

Ընկերությունից նաև տեղեկացնում են, որ մասնագետներն արդեն մշակում են Երևան մտնող ջրաքանակի ճիշտ բաշխման մեխանիզմ, որպեսզի հնարավորինս մեղմվի «Արզնի 2» ջրատարից սնվող բնակավայրերում ջրամատակարարման խնդիրը։

Ավելի վաղ ընկերությունից հայտնել էին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. մարտի 10-ին ժամը 21:00-ից մինչև մարտի 11-ը 21:00-ն կդադարեցվի Ղափանցյան, Գրիբոյեդով, Արղության, Բակունց, Հակոբյան, Թավրիզյան, Վ.Այգեկցու, Գր.Արծրունի, Ռիգա, Սեվքարեցի Սաքոյի, Համո Սահյան, Հ.Էմին, Մանուշյան, Արաբկիր 17, 19, 21, 23, 25, 27 փողոցների, Վահագն Դավթյան, Հր.Քոչարի 7, 9, 11, 12, 14, 16, 25, 27, 28-29, 44 շենքերի, Վահր.Փափազյան 12, 15-16/1, 17-21/3, 22, 22/1-22/3, 24-27 շենքերի, Վ.Վաղարշյան 15-15/3, 17, 18, 19, 20, 21, 22-24, 26 շենքերի, Ադոնց 10-10/2, 12-14/7, 18-19/9, 25 շենքերի, Ա.Խաչատրյան, Ա.Խաչատրյան 1 Նրբ., Գյուլբենկյան 25, 27, 29-29/1, 33, 34/1-41, 43 շենքերի, Կասյան 10, 12 շենքերի, Սունդուկյանի 1-64/1 շենքերի, 1/2-101 տների, Մալխասյանց, Վրացական 4-10 շենքերի, Վրացական 4 Նրբ., Մամիկոնյանց 47-49/1 կենտ համարի շենքերի, Ն.Զարյանի 1-24Բ շենքերի, 2-136/2 տների, Կոմիտասի 1, 3, 7, 9, 11-12, 14, 16, 18, 20, 22, 23, 25/2, 27, 29, 31, 34, 36, 36/3, 37-38/2, 40, 42, 44, 45-45/1, 46, 48-48/1, 50 շենքերի, Մարշալ Բաղրամյան 31-59 շենքերի, 3-77/7 տների, Մարշալ Բաղրամյան 2 նրբանցքի, Ջեյմս Բրայս, Սոսե, Խնկո-Ապոր, Լեռ Կամսար, Աղբյուր Սերոբ, Գուլակյան, Վ.Համբարձումյան փողոցների ջրամատակարարումը: