ՀՀ մարզերում կբացվեն պետական ծառայությունների նոր կենտրոններ. Սանոսյան
ՀՀ տարբեր համայնքապետարաններում կշարունակվի «մեկ պատուհանի» սկզբունքով պետական ծառայությունների միասնական կենտրոնների բացումը: Կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
ՀՀ 71 համայնքներից 55–ում արդեն բացվել են համայնքային պետական ծառայությունների 75 կենտրոններ:
Այժմ այդ կենտրոններիում նաև այլ պետական ծառայություններ կմատուցվեն՝ իրավաբանական անձանց պետռեգիստր, անշարժ գույքի կադաստր, միգրացիայի կենտրոն, ՔԿԱԳ։
Նախարարի խոսքով՝ ծառայությունների շրջանակի ընդլայնման ուղղությամբ աշխատանքներն ավելի վաղ սկսվել էին 40 համայնքային կենտրոններում, այժմ դրանց կավելանան նաև մյուսները: Այս կենտրոնների ծառայողները համապատասխան վերապատրաստում կանցնեն։
Աղբյուրը` armeniasputnik.am