Նարեկ Տերյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ 16 ընկերությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մարտի 6-ին հանդիպել է Իիրանի Իսլամական Հանրապետության առևտրատնտեսական ոլորտի 16 մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարության մի շարք պաշտոնյաներ։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվության վարչության հաղորդագրության, քննարկվել են համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, գյուղատնտեսության, անասնաբուծության, սպանդանոցային ենթամթերքների վերամշակման, անասնակերի արտադրության, արդյունաբերություն, սարքաշինության, ճանապարհաշինության և այլ ոլորտներում։
Առանձին անդրադարձ է կատարվել Իրանի Իսլամական Հանրապետության հետ 2023-ի դեկտեմբերին ԵԱՏՄ երկրների ստորագրած լայնածավալ ազատ առևտրի համաձայնագրով ընձեռվող հնարավորություններին։