Վարդգես Սամսոնյանն հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին
Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն այսօր՝ մարտի 2-ին, հյուրընկալել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Գյումրի համայնքի ղեկավարի խորհրդական Մենուա Մկրտչյանը, օգնական Արամ Շաբոյանը։
Վարդգես Սամսոնյանը ողջունել է դեսպանի այցը Գյումրի, ներկայացրել քաղաքն իր պատմությամբ, մշակույթով, խոսել տարբեր ոլորտներում Գյումրու ունեցած ներուժի մասին: Համայնքի ղեկավարն իր խոսքում անդրադարձել է քույր քաղաքների հետ ունեցած կապերին ու համագործակցություններին, խոսել Իրանի Յազդ քաղաքի հետ քույր քաղաքների հուշագրի ստորագրումից հետո համայքապետարանի ներկայացուցիչների՝ Յազդ կատարած այցի մասին, ընդգծել հետագա այցերի ու համագործակցությունների կարևորությունը։
Դեսպանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ պատրաստվում է կրկին գալ Գյումրի, առավել մոտիկից ծանոթանալ Գյումրու պատմությանը, մշակույթին:
Կողմերը պայմանավորվել են հետագայում ևս հանդիպել, քննարկել հնարավոր համագործակցություններին, դրանց համար անհրաժեշտ քայլերին, առկա կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանն առնչվող հարցեր: