ՀՀ-ի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումն են սկսվել

ՀՀ-ի և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելու վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումն են սկսվել
Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումներ են սկսվել
Սույն թվականի փետրվարի 26-27-ին ՀՀ ֆինանսների նախարարությունը ոչ պաշտոնական այցով հյուրընկալեց Ճապոնիայի ֆինանսների նախարարության պատվիրակությանը Հայաստանի Հանրապետության և Ճապոնիայի միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը ու շրջանցելը կանխելու վերաբերյալ համաձայնագրի նախագծի շուրջ նախնական քննարկումների նպատակով:
Քննարկումներն անցան շատ ջերմ և փոխըմբռնման մթնոլորտում, որի ընթացքում կողմերը համաձայնություն ձեռք բերեցին պաշտոնական մակարդակով շարունակել բանակցությունները: