Թուրքիայի ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել է 45%

Թուրքիայի ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահել է 45%

Դրամավարկային քաղաքականության խորհրդի նիստից հետո Թուրքիայի Կենտրոնական բանկը հիմնական տոկոսադրույքը պահել է 45% մակարդակում։ Այս մասին ասվում է կարգավորողի կայքում հրապարակված որոշման մեջ։

«Դրամավարկային քաղաքականության խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը և շաբաթական ռեպո աճուրդի տոկոսադրույքը պահպանել 45%-ի սահմաններում»,- ասված է Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝     b24.am