ՌԴ քաղաքացիները Թուրքիայում բնակարան գնելու հարցում առաջինն են

ՌԴ քաղաքացիները Թուրքիայում բնակարան գնելու հարցում առաջինն են

ՌԴ քաղաքացիները Թուրքիայում 2 տարի շարունակ պահպանում են անշարժ գույքի օտարերկրացի գնորդների մեջ առաջարը լինելու փաստը․ այս մասին են վկայում Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի զեկույցի տվյալները։ 

2023 թվականի հունվարին Թուրքիայում ամենաշատ բնակելի անշարժ գույքը ձեռք են բերել ՌԴ քաղաքացիները՝ 555, նրանց հաջորդում են իրանցիները՝ 208 և ուկրաինացիները՝ 127։

Միայն հունվարին օտարերկրացիները Թուրքիայում գնել են 2.061 բնակարան, ինչը 50%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Ամենահանրաճանաչ վայրերն են դարձել Անթալիան, Ստամբուլը և Մերսինը։

Աղբյուրը՝     radar.am