Մեկ տարուց Լոս Անջելեսում կգործի Թումո կենտրոնը

Մեկ տարուց Լոս Անջելեսում կգործի Թումո կենտրոնը
4146 Lankershim Blvd, North Hollywood՝ այսուհետ սա պաշտոոնապես Թումո Լոս Անջելեսի հասցեն է։ Կենտրոնը կսկսի գործել մեկ տարուց՝ իր դռները բացելով 1500 պատանիների առջև, ովքեր անվճար կսովորեն խաղերի մշակում, անիմացիա, ֆիլմերի ստեղծում, գրաֆիկ դիզայն, երաժշտություն, ռոբոտաշինություն, 3D մոդելավորում և ծրագրավորում։
Կենտրոնի հիմնադրմանը աջակցել են թե Կալիֆոռնիա նահանգի, թե Լոս Անջելեսի ղեկավարությունը՝ անձամբ նահանգային օրենսդիր մարմնի անդամ Ադրին Նազարյանի ներգրավվածությամբ։ Նազարյանը մասնակցեց երեկ կենտրոնի տարածքում կազմակերպված հիմնարկեքին՝ Թումոյի հիմնադիրներ Սեմ և Սիլվա Սիմոնյանների, Լոս Անջելեսի քաղաքապետ Քէրըն Բասի և Լոս Անջելեսի Քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանի հետ միասին (հղումը մեկնաբանություններում)։
Լոս Անջելեսը կլինի ԱՄՆ-ում Թումոյի տարածման մեկնարկային կենտրոնը. պլանավորվում է մոտ ապագայում կենտրոնների ցանց հիմնադրել թե Կալիֆոռնիայում, թե այլ նահանգներում։
Շենքի դիզայնի հեղինակն է Թումոյի հին ընկեր ճարտարապետ Բեռնար Խուրին։