Էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն

Երևանի ավագանու որոշմամբ` էլեկտրամոբիլներին տրամադրվել է ավտոկայանատեղի վճարի արտոնություն:
Ըստ Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության՝ անվճար կայանելու հնարավորությունից կարող են օգտվել որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցները:
Էլեկտրամոբիլների վարորդները քաղաքապետարան որևէ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չունեն. տվյալներն առկա են համապատասխան շտեմարաններում:
Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է նաև ավագանու համապատասխան որոշումից օգտվող մեքենաների ցանկը: