Քննարկվել են հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները

Քննարկվել են հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է «𝐒𝐊 𝐄𝐜𝐨𝐩𝐥𝐚𝐧𝐭» ընկերության գլխավոր տնօրեն Ին-Կյու Լիմի գլխավորած պատվիրակությանը՝ հայ-կորեական տնտեսական համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և «Էնթերփրայզ Արմենիա» հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«SK Ecoplant»-ը հանդիսանում է կորեական SK կոնգլոմերատի դուստր միավորում: Վերջինս «Fortune» գործարար ամսագրի կողմից հրապարակվող «𝐅𝐨𝐫𝐭𝐮𝐧𝐞 𝐆𝐥𝐨𝐛𝐚𝐥 𝟓𝟎𝟎» համաշխարհային 500 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 92-րդ տեղը:
Հանդիպմանը քննարկվել են համագործակցության հնարավորությունները վերականգնվող էներգիայի (մասնավորապես՝ արևային էներգիա, հողմային էներգիա և թափոնների էներգետիկ օգտահանում) ոլորտում, քամու և արևային էներգիայի արտադրության ուղղությամբ։
Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է տնտեսության ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու միջազգային տարբեր կառույցների հետ իրականացվող ծրագրերը, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։