Նախարար Վահան Քերոբյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում այցելել է Ferropolis արդյունաբերական քաղաք

Նախարար Վահան Քերոբյանը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասում այցելել է Ferropolis արդյունաբերական քաղաք
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 17-20-ը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA) մասնակցելու և ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության՝ այցի շրջանակում հունվարի 17-ին նախարարը Սաքսոնիա-Անհալթ երկրամասում այցելել է Ferropolis արդյունաբերական քաղաք։
Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի պետնախարար Սեբաստիան Փութզի և Ֆերրոպոլիսի տնօրեն Թիս Շրյոդերի ուղեկցությամբ նախարարը շրջել է Ֆերրոպոլիսում։ Շրջայցի ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը և իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը։