Հունաստանը 2023-ն ավարտել է 3.989 միլիարդ եվրո բյուջեի դեֆիցիտով
Հունաստանը 2023-ն ավարտել է 3.989 միլիարդ եվրոյի պետական բյուջեի դեֆիցիտով: Այս մասին ասված է Հունաստանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության հրապարակած նախնական տվյալներում:
2023 թվականի հունվար-դեկտեմբերին պետական բյուջեի դեֆիցիտը, հաշվարկված դրամական ձևափոխված հիմունքներով, կազմում է 3.989 միլիարդ եվրո, մինչդեռ 2022 թվականի համապատասխան ժամանակահատվածում պետբյուջեի դեֆիցիտը կազմել է 11.656 միլիարդ եվրո:
Միևնույն ժամանակ, պետական բյուջեի առաջնային հավելուրդը (պետական եկամուտների գերազանցումը ծախսերի նկատմամբ՝ առանց պետական պարտքի սպասարկման ծախսերը հաշվի առնելու) 2023 թվականին կազմել է 3.692 միլիարդ եվրո, մինչդեռ 2022 թվականին այն 6.652 միլիարդ եվրո էր:
Աղբյուրը՝ b24.am