ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նոր ղեկավա՞ր կունենա

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նոր ղեկավա՞ր կունենա

Վերջին օրերի պաշտոնանկությունների ֆոնին կրկին ակտիվացել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին փոխարինելու մասին խոսակցությունները։

Ըստ այդմ՝ հնարավոր է, որ առաջիկայում Վահան Քերոբյանին փոխարինի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քաջիկի Քամալյանը:

Վերջինս ԵՏՀ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2020 թվականի փետրվարի 1-ից, իսկ մինչ այդ եղել է  ՀՀ գյուղատնտեսության, այնուհետև`  ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։