Սևանում կանխվել է 362կգ սիգի ապօրինի տեղափոխումը

Սևանում կանխվել է 362կգ սիգի ապօրինի տեղափոխումը
Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակում հունվարի 10-ին Երևան-Սևան մայրուղու Սևանի հենակետում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Պարեկային ծառայության աշխատակիցները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերել են 362կգ «սիգ» տեսակի սառեցված ձուկ։
Կենդանական աշխարհին հասցված վնասի չափը գերազանցել է 1.8մլն. դրամը։
Գործի նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Շուրջօրյա վերահսկողությունը շարունակվում է։