Մեկնարկել են Անկախության փողոցի եզրառուների, մայթերի հիմնանորոգման աշխատանքները

Գորիսում ներհամայնքային ճանապարհային ցանցի բարելավման ուղղությամբ շարունակվում է մեծ աշխատանք իրականացվել:
Գորիսի համայնքապետարանի ենթակայությամբ գործող Գորիս բարեկարգում ՀՈԱԿ-ը համայնքային միջոցներով իրականացնում է եզրառուների վերակառուցման, բարեկարգման աշխատանքներ:


Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Արտյոմ Աղաջանյանը այցելել է շինհրապարակ, շինարարների հետ քննարկել առաջնահերթ խնդիրները, տվել համապատասխան ցուցումներ: Աշխատանքների ավարտից հետո հերթական խոշոր ծրագիրն է մեկնարկելու: Առաջիկայում պլանավորված է Անկախության փողոցի ողջ երկայնքով հիմնանորոգել մայթերը: