ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 2 տրլն 43․3 մլրդ դրամ․Գևորգ Պապոյան

ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 2 տրլն 43․3 մլրդ դրամ․Գևորգ Պապոյան
2023թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացվել է 2 տրլն 43․3 մլրդ դրամ, ինչը 82.8 մլրդ դրամով կամ 4․2 %-ով ավել է 2022թ. համապատասխան ցուցանիշից:
2023թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց կողմից արտերկիր է փոխանցվել 1 տրլն 459 մլրդ դրամ, ինչը 469․2 մլրդ դրամով կամ 47․4 %-ով ավել է 2022թ. համապատասխան ցուցանիշից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊԿ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանը։
2023թ. հունվար-նոյեմբերին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված և արտերկիր փոխանցված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 584․4 մլրդ դրամ, ինչը 386,3 մլրդ դրամով կամ 39․8%-ով պակաս է 2022թ. համապատասխան ցուցանիշից: