Վահան Քերոբյանը հանդիպել է ԱԱՊՀ խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ
Նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 27-ին հանդիպել է ԱԱՊՀ (Ամերիկայի Առևտրի Պալատը Հայաստանում) խորհրդի անդամների և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ տնտեսական տարվա արդյունքներն ամփոփելու և 2024 թվականի ծրագրերը քննարկելու նպատակով։
Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին, տվել պարզաբանումներ։
ԱԱՊՀ-ն առաջատար բիզնես ասոցիացիա է, որը Հայաստանում հիմնադրվել է 2000թ. և ներկայումս ներկայացնում է Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում գործող ավելի քան 175 տեղական և օտարերկրյա փոքր, միջին և խոշոր ընկերությունների շահերը: ԱԱՊՀ-ի նպատակն է խթանել արտաքին և ներքին ներդրումների իրականացումը Հայաստանում և խրախուսել բիզնեսի համար առավել նպաստավոր միջավայրի ձևավորմանը։