ԼՂ–ից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչ աշխատում է ՀՀ կրթական համակարգում. Անդրեասյան

ԼՂ–ից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչ աշխատում է ՀՀ կրթական համակարգում. Անդրեասյան

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 400 ուսուցիչներ (տեղահանված ուսուցիչների 1/3–ը) աշխատում է ՀՀ կրթական համակարգում։ Այս մասին տարեվերջյան ասուլիսում հայտնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Նրանցից ավելի քան 200–ը գործուղվել են մարզեր և նրանց աշխավարձի 30 %-ի չափով հավելավճար է տրամադրվում։ Իսկ որոշ համայնքներում (Սյունիքի, Վայոց Ձորի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մի քանի համայնքներում ) բացի հավելավճարից, ստանում են նաև ամսական 50.000 դրամ գումար», – ասել է Ժաննա Անդրեասյանը։