2023թ. «ՀայՓոստ» ընկերությունը բարելավել է քաղաքացիներին մատուցվող ծառայությունները

2023թ. «ՀայՓոստ» ընկերությունը բարելավել է  քաղաքացիներին մատուցվող ծառայությունները
Հայաստանի 16 բնակավայրերում գործարկվել է ծանրոցների «Տուն առաքում» ծառայությունը:
 Կրճատվել են առաքման ժամկետները. 80% -ից ավել փոստային առաքանիները Հայաստան մուտք գործելուց հետո հասցեատիրոջը հասնում են 2-3 օրվա ընթացքում:
 Միջազգային ելից առաքանիների 80%-ից ավելին առաքվում են 6֊8 օրվա ընթացքում՝ նախկին 15֊20 օրվա փոխարեն։
 «ՀայՓոստ»-ը իջեցրել է միջազգային փոստային ծանրոցների սակագները դեպի Եվրոպական երկրներ մինչև 55%-ով, իսկ դեպի ԱՄՆ և Կանադա մինչև 45 %-ով: Գնիջեցումը հաջողվել է իրականացնել լոգիստիկ նոր երթուղիների կիրառման, փոստփոխանակման գործընթացների օպտիմալացման, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ բանակցությունների արդյունքում:
 Արդիականացվել Է HayPost+ բջջային հավելվածը։
 Ընդլայնվել է մատուցվող ծառայությունների ցանկը:
 Միջազգային ելից փոստային ծառայությունների գծով Համաշխարհային Փոստային Միության ակտերով նախատեսված էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման գծով որակի ցուցանիշները բարելավվել են՝ հասնելով 99%-ի (ITMATT, PREDES):
 Արդիականացվել է 8 փոստային բաժանմունք:
Համաշխարհային Փոստային Միության 2023թ. Փոստային զարգացվածության ցուցանիշով Հայաստանը 48-րդից բարձրացել է 40-րդ հորիզոնական։ Իսկ Համաշխարհային փոստային միության անդամ 192 երկրների նոր վարկանիշներով «ՀայՓոստ»-ը տարածաշրջանում դարձել է առաջատար: