Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի ընդլայնված նիստին

Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի ընդլայնված նիստին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 23-ին մասնակցել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության խորհրդի ընդլայնված նիստին։ Միջոցառմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Արման Խոջոյանը, Նարեկ Տերյանը և Աշխեն Շիրվանյանը։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության, նախարարը համառոտ ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2023թ. գործունեության հաշվետվությունը, Հայաստանի մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները, ոլորտում իրականացված ու նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև կիրառվող պետական օժանդակության գործիքակազմը:
Վահան Քերոբյանն անդրադարձել է նաև տնտեսության զարգացման հիմնական միտումներին ու առկա մարտահրավերներին, ոլորտում իրականացվող բարեփոխումներին, ներդրումային և արտահանման քաղաքականությանը, գյուղատնտեսության և ՓՄՁ ոլորտների զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Հանդիպման ընթացքում նախարարության պատասխանատուները պատասխանել են միության անդամների հարցերին ու լսել նրանց առաջարկները։