2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքում, ըստ պայմանագրային արժեքի, իրականացվել են 273 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր

2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքում, ըստ պայմանագրային արժեքի, իրականացվել են 273 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր
2023 թվականին ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքում, ըստ պայմանագրային արժեքի, իրականացվել են 273 մլն դրամի սուբվենցիոն ծրագրեր, գումարի 58,7 տոկոսը ՀՀ կառավարության ներդրումն է։
Մասնավորապես՝
• Աշոցք համայնքի Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերի խմելու ջրագծերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ (65% ՀՀ կառավարության և 35% համայնքի համաֆինանսավորմամբ)
 Ծրագրի շրջանակներում Արփենի, Կաքավասար, Բավրա և Սարագյուղ բնակավայրերում կառուցվել ու վերանորոգվել է 2723 մետր խողովակաշար, 1 մետր խորանարդ ծավալով կապտաժ, 30 մետր խորանարդ ծավալով օրվա կարգավորող ջրամբար, որի արդյունքում բնակչությունն օգտագործում է սանիտարական նորմերին համապատասխան խմելու ջուր և կարիք չունի փողոցներում տեղակայված աղբյուրներից օգտվելու։
1396 շահառու օգտվել է ծրագրից, կառուցվել է 2,8 կմ խմելու ջրագիծ։
• Աշոցք համայնքի Թավշուտ բնակավայրում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ (70% ՀՀ կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ)
Ծրագրի շրջանակներում կառուցվել է 1 խորանարդ մետր ծավալով աղբյուրակապ և 1530 մետր երկարությամբ և 400 մմ տրամագծով պոլիէթիլենային խողովակներով ոռոգման համակարգ։
85 տնային տնտեսություն օգտվելու են ծրագրից, ոռոգվող տարածքը 400 հա է։
• Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրի 3-րդ փողոցի և Հարթաշեն բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգում (50% ՀՀ կառավարության և 50% համայնքի համաֆինանսավորմամբ)
 Ծրագրի շրջանակներում ասֆալտապատվել է 5578 քառակուսի մետր մակերեսով և 876 մետր երկարությամբ փողոց, կառուցվել են 456 քառակուսի մետր մակերեսով և 360 մետր երկարությամբ մայթեր, վերանորոգվել՝ 8 դիտահորեր։
• ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա, Սարագյուղ, Զույգաղբյուր բնակավայրերում բնական գազի ներքին ցանցի կառուցում (60% ՀՀ կառավարության և 40% համայնքի համաֆինանսավորմամբ)
 Ծրագրի շրջանակներում կառուցվել է 2437մետր գազատար և կարգավորման կայան։
217 տնային տնտեսություններ ուղղակի շահառուներ են հանդիսանում։
 Բոլոր ծրագրերի շինարարական աշխատանքները ավարտվել են 2023 թվականին։
2023 թվականի ընթացքում ավարտվել է 2022թ․ հավանության արժանացած և 2023 թվականին շարունակվող Աշոցք համայնքի հետևյալ ծրագիրը․
• Աշոցք համայնքի Աշոցք բնակավայրում պուրակի կառուցման աշխատանքները 121 մլն դրամ արժեքով, 45% ՀՀ կառավարության և 55% համայնքի համաֆինանսավորմամբ։
Ծրագրի շրջանակներում կառուցվել է 3730 քմ մակերեսով պուրակ՝ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։