Վահան Քերոբյանը ՀՀ-ում Կանադայի դեսպանին ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները

Վահան Քերոբյանը ՀՀ-ում Կանադայի դեսպանին ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության, հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթություններն ու ոլորտի արդիականացման նպատակով կիրառվող պետական օժանդակության
գործիքակազմը։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրին, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին։
Այնուհետև քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։
Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Կանադայի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 77․8 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2․4 անգամ։