Լարս տանող ճանապարհը փակվել է բեռնատարների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բեռնատարների համար։ Տեղեկությունը հայտնում են Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից։
«Սահմանափակումները մտցվել են ձյան և բքի պատճառով, տրանսպորտի մյուս տեսակների համար երթևեկությունն ազատ է»,-ասվում է հաղորդագրությունում:
Նշվում է, որ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է անխափան ՝ միայն ձնահոսքապաշտպան թունելների միջոցով:
Նշենք, որ միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել էր այսօր առավոտյան։
Աղբյուրը՝ armeniasputnik.am