ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը

ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի երթևեկությունը
Երևանում ամանորյա ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 12,13,14-ին, ժամը 22:30-ից մինչև առավոտյան 06:00-ն, ժամանակավորապես կդադարեցվի Բաղրամյան պողոտան Վազգեն Առաջին Վեհափառ փողոցին կապող ուղեանցի (Բարեկամության էստակադա) երթևեկությունը:
 
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից և պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում բնակիչների ներողամտությունը: