Ասֆալտապատվել են Անդրանիկ 2-րդ թաղամասի ներքին ճանապարհները

Ասֆալտապատվել են Անդրանիկ 2-րդ թաղամասի ներքին ճանապարհները, ավարտին են մոտենում Միչուրին փողոցի 1-ին փակուղու հիմնանորոգման աշխատանքները։
Աշխատանքների ընթացքին տեղում հետեւել է համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։
Փողոցների հիմնանորոգումը եւ ասֆալտապատումը առաջնահերթ լուծում պահանջող հարցերից են դեռեւս։ Ինչպես նախորդող տարիներին, այս տարի եւս համայնքապետարանն առաջնահերությունը տվել է այն փողոցներին, որոնք մշտապես եղել են հողապատ, երբեք չեն ենթարկվել հիմնանորգման կամ մասնակի նորոգման։


2023-ի ծրագրով հաստատված հիմնանորոգման աշխատաքները մեկնարկել են Անդրանիկ թաղամասից, զուգահեռաբար ընթացքի մեջ են Միչուրին փողոցի 1-ին փակուղու ասֆալտապատման աշխատանքները
Համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանն այցելել է նշված փողոցներ, դիտարկել կատարված եւ ընթացող աշխատանքները։
Փողոցների բնակիչները մեծ ջերմեռանդությամբ են ընդունել համայնքի ղեկավարին, հայտնել իրենց երախտագիտությունը, կիսվել մտահոգություններով։
Տետատետ հանդիպման ժամանակ համայնքի ղեկավարը բնակիչներին ներկայացրել է նաեւ Էջմիածնում այլ ծրագրերի կատարման ընթացքի մասին։
Հիշեցնենք, որ այս տարվա ծրագրում ընդգրկված են նաեւ
Մ. Մեխակյան փողոցը
Հունան Ավետիսյան 1-ին փակուղին
Իսակով 4-րդ փակուղին
Վ. Համբարձումյան 2-րդ փակուղին
Սբ. Մեսրոպ Մաշտոց 10, 12, 18 շենքերի բակերը
Արագածի զանգված տանող ճանապարհը
Իսակով 5-րդ փակուղին