Վերին Լարսը կրկին փակվեց բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար

Վերին Լարսը կրկին փակվեց բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար

«Դարյալ» անցակետը (Վերին Լարսի վրացական կողմն է) ժամանակավորապես դադարեցնում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների փաստաթղթերի ձևակերպումը, Sputnik Արմենիային հայտնեց ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։     

Հյուսիսային Օսիայի ԱԻՆ-ն էլ հայտնել է, որ Վրաստանի սահմանային վարչության խնդրանքով, տեղեկատվական համակարգի աշխատանքի խափանման պատճառով, «Դարյալ» անցակետում 2023 թվականի դեկտեմբերի 7-ի ժամը 22.20 - ից մինչև հատուկ կարգադրություն արգելվում է Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունից ելքի ուղղությամբ։

Հիշեցնենք՝ մի քանի ժամ առաջ հայտնի էր դարձել, որ Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար. այն փակ էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։