Քննարկվել են Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը վերաբերող հարցեր

Քննարկվել են Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը վերաբերող հարցեր
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, ԻԻՀ առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մեհդի Ջեյղամիի հետ։ Հանդիպմանը ներկա են եղել նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը և ԻԻՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Հանդիպման ժամանակ կողմերը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը և քննարկել այն ուղիները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի առևտրաշրջանառության ծավալները հասցնել մինչև 3 մլրդ դոլարի։
Քննարկված թեմաների թվում էին նաև՝ Հայաստանում իրանական ապրանքների առևտրի կենտրոնի բացմանը վերաբերող հարցեր։
Այցի շրջանակում Նարեկ Տերյանը հանդիպել է նաև ԻԻՀ կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարարի տնտեսական և սոցիալական հարցերով տեղակալ Ալիռեզա Ասգարյանի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ արտադրություններ հիմնելու, ինչպես նաև՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքին առնչվող հարցեր։